շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում 1 օրում 3 բնածին հրդեհ է գրանցվել․ ԱԻՊԾ

Արցախում 1 օրում 3 բնածին հրդեհ է գրանցվել․ ԱԻՊԾ

Հուլիսի 10-ին՝ ժամը 14:35-ին, Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել Սպիտակաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և հավանական վտանգները ժամանակին կանխելու նպատակով՝ Մարտունու ՀՓՄ «Սպիտակաշեն» հենակետից անմիջապես կանչի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել` ժամը 15:05-ին:

Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է 1 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:58-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Գրաշի փողոցում այրվում է աղբ և չոր խոտատարածք: Ժամը 12:59-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:17-ին, մարվել`ժամը 13:25-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է աղբ և չոր խոտատարածք` մոտ 10×4 մ:

Հուլիսի 10-ին՝ ժամը 13:29-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ Ասկերան քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին:

Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:19-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` ժամը 14:05-ին:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք:

Հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: