շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ. ԱՀ նախագահը հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամների հետ (տեսանյութ)

Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ. ԱՀ նախագահը հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամների հետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար:

Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ՛՛,-նշել է նախագահը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

  • Կիսվել: