չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Արցախկաթ»-ը հումքի պակաս ունի. արտադրամասի գործունեությունը ներկայացնում է տնօրենը (լուսանկարներ)

«Արցախկաթ»-ը հումքի պակաս ունի. արտադրամասի գործունեությունը ներկայացնում է տնօրենը (լուսանկարներ)

«Արցախկաթ» ընկերությունն իր գործունեությունը չի դադարեցրել նույնիսկ պատերազմի օրերին, աշխատուժի պակաս չունի. պատերազմից հետո էլ բոլոր աշխատողները մեկ մարդու պես վերադարձել ու շարունակում են իրենց գործը:

«ԱՐՑԱԽԿԱԹ» ՓԲԸ տնօրեն Արմո Հակոբյանի խոսքով՝ կաթ վերամշակող ընկերությունը, սակայն, հումքի պակաս ունի, և այդ խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Քանի որ Արցախի արոտավայրերի, վարելահողերի մեծ մասը թշնամու հսկողության տակ է գտնվում, առաջացել է կերի հետ կապված խնդիր։ Խիստ կրճատվել է նաև կովերի գլխաքանակը: Ելնելով դրանից՝ մեր արտադրամասի կաթի մթերման ծավալները համարյա 50%-ով նվազեցին, ինչը հանգեցրեց կաթնամթերքի գնի բարձրացմանը: Սակայն մենք ելք գտանք այդ վիճակից. Գորիսի շրջանում ներկա դրությամբ կաթի մթերման 2 կետ ունենք ու կաթը ներմուծում ենք այնտեղից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ մտադիր են նոր սարքավորումներ ձեռք բերել, որպեսզի արտադրամասը կարողանա լիարժեք աշխատել:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Եթե կարողանանք կաթի խնդիրը լուծել, նոյեմբերի 1-ից կաթնամթերք կունենանք նաև Երևանյան շուկայում: Մեր արտադրանքը սպառվում է Արցախի Հանրապետությունում, վաճառվում է նաև Մեղրիում և Կապանում: Մեր արտադրամասը կաթնամթերքով ապահովում է ԱՀ Պաշտպանության բանակին, ռուսական խաղաղապահ զորակազմին, Արցախի դպրոցներին, հիվանդանոցներին, մանկապարտեզներին», - հավելեց Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

 
 

  • Կիսվել: