ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախին ուղղված դրամական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ ենք սկսել ներդնել. վարչապետ

Արցախին ուղղված դրամական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ ենք սկսել ներդնել. վարչապետ

Արցախին ուղղված դրամական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ ենք սկսել ներդնել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց չեմ կարող ասել, որ դրանք ամբողջական են: Մենք մեր բյուջեի նկատմամբ ինչ վերահսկողական մեխանիզմներ ունենք, կարծում եմ՝ Արցախում էլ պետք է լինեն համապատասխան վերահսկողական մեխանզիմներ, որ դա շահարկումների տեղիք չտա. աշխատում ենք Արցախի գործընկերների հետ», - ասաց նա:

Նշենք, որ 2021 թվականին Արցախում իրականացվել է երկու տասնյակից ավելի ծրագիր. ընդհանուր բյուջեն կազմել է 136 միլիարդ դրամ:

  • Կիսվել: