ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախից Ուկրաինա մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը կեղծ է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախից Ուկրաինա մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը կեղծ է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ նպատակով մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը։

InfoPort.am-ի հարցադրմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասաց.

«Նման կեղծ լուրերի շրջանառումը, անշուշտ, իրավիճակի լիցքաթափմանը չի օգնելու։ Եւս մեկ անգամ հստակեցնեմ, որ մեր կարողությունների չափով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախի Հանրապետությունից միայն սահմանափակ քանակով մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա»։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է:

  • Կիսվել: