հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախից տեղահանվածները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրին

Արցախից տեղահանվածները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրին

Արցախից տեղահանվածները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրին, որից հետո երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նամակ հանձնեցին: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը ընթերցեց նամակը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի կառավարությանը:

Թուրք-ադրբեջանական զավթիչների կողմից բռնագաղթված Արցախի Հանրապետության բնակավայրերից Հայաստանում ապաստանած փախստականների ՀԿ-ների լիազորած ներկայացուցիչների միացյալ դիմում:

Օգտվելով 2020-ի աշնանային պատերազմի  հետեւանքով որոշակի ուժերի կողմից ստեղծված Մինսկի համանախագահող երկրների գործունեության արհեստական խոչընդոտից, ֆաշիստական Ադրբեջանը նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի բնկավայրերի նկատմամբ: Դա մեր կողմից գնահատվում է որպես հայերի նկատմամբ ավելի քան  մեկ դար իրագործվող ցեղասպանության շարունակություն: Տպավորություն կա, որ ռուսները չտեսնելու են տալիս ադրբեջանական զավթիչների անօրեն զավթումները: Արցախի տարածքում հայությունը կանգնել է իսպառ վերանալու վտանգի առաջ:

Որպես ժողովրդավար երկիր, Ֆրանսիան միշտ իր արդար ձայնն է բարձրացրել ի պաշտպանության արցախահայության ինքնորոշման իրավունքի: Խնդրում ենք Մինսկի համանախագող Ֆրանսիայի կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք՝ Հայաստանի հետ Արցախին կապող միակ կյանքի ճանապարհի կամ Բերձորի ճնապարհի անվտանգությունը ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու համար»:

 

  • Կիսվել: