երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել.

՛՛Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում շահառու հանդիսացող արցախցի ուսանողների

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով։

Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

անձնագրի պատճեն,
տեղեկանք ուսման վարձի չափի մասին ` ըստ կիսամյակների,

տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):

Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՛՛,-ասված է հայտարարության մեջ::

 

  • Կիսվել: