չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախից շարունակվում են ստացվել քվեարկության արդյունքները` Հադրութում ևս առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Արցախից շարունակվում են ստացվել քվեարկության արդյունքները` Հադրութում ևս առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Արցախից շարունակվում են ստացվել քվեարկության արդյունքները` Հադրութում ևս առաջատարը «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, Հադրութում ձայները բաշխվել եմ հետևյալ կերպ` Արայիկ Հարությունյան – 782, արտգործնախարար Մասիս Մայիլյան – 367, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյան – 193:

Նշենք, որ Հադրութի քաղաքապետը Մայիլյանի դաշնակիցն է, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում հակաքարոզչություն էր տանում Արայիկ Հարությունյանի դեմ: Ի դեպ ծնունդով Հադրութից է նաև նախագահի թեկնածու Վահան Բադասյանը: Հիշեցնենք, որ արդեն կան Ասկերանի տվյալները, որը ի դեպ Վիտալի Բալասանյանի ծննդավայրն է: Այստեղ Արայիկ Հարությունյանը հավաքել է 575 ձայն, Վիտալի Բալասանյանը – 452, արտգործ նախարար Մասիս Մայիլյան -162:

InfoPort-ին հայնտնի են դարձել նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի տվյալները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Արայիկ Հարությունյան – 186 ձայն, Մասիս Մայիլյան - 93, Բալասանյան - 46 , ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան - 8, «Դաշնակցության» թեկնածու Դավիթ Իշխանյան - 4, Վահան Բադասյան – 1:

  • Կիսվել: