Արցախից ՀՀ են տեղափոխում ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու, արդեն անցել են Հակարիի կամուրջը․ ԱՆ
Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։