ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը. Շավարշ Քոչարյան

Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը. Շավարշ Քոչարյան

Արցախում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր ելույթում ասել է, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը:

«Իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝  որպես ՄԱԿ-ի երեք նպատակներից մեկը: Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին տարածքային ամբողջականությունը: Իրավունք, որ գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ, լինի երկկողմ, թե բազմակողմ: Եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնդրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի և որևէ այլ միջազգային պայմանագրի դրույթի միջև, գործում է ինքնորոշման իրավունքը․ Ուստի մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով»,-նշեց փոխնախարարը։

Հաջորդը, ըստ Շավարշ Քոչարյանի, համագործակցությունն է։ Նրա խոսքով, եթե  խորքային նայեն բոլոր զարգացումներին, ապա, ըստ էության, այդ խոչընդոտը հակաքաղաքակրթական ուժերն են:

«Իրականում պայքար է գնում քաղաքակրթությունների և հակաքաղաքակրթական ուժերի միջև: Այդ հակաքաղաքակրթական ուժերն անընդհատ խոչընդոտ են հանդիսանում մարդկության զարգացման համար: Պատահական չէ, որ Ցեղասպանություն վերապրած  հայ ժողովուրդը միշտ գտնվում է քաղաքակրթական ուժերի կողմը: Այսօր էլ մենք այդ երկու ուժերի բախումը տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոնչացվում են ավանդական, քաղաքակրթությունները, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր: Այս ամենը վկայում է այն մասին, որ երբ խոսում ենք համագործակցության մասին, Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ դա համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ:»,- նշեց Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որպեսզի հնարավոր չունենան գլուխ բարձրացնել հակաքաղաքկրական ուժերը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: