ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ընտրություններին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ․ Արցախի ՄԻՊ

Արցախի ընտրություններին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է հղում, որով հնարավոր է ուղիղ եթերում  հետևել մինչև 48 ընտրատեղամասերի  քվեարկության և հաշվարկի ընթացքին։

Նա մասնավորապես գրել է․ "Այս հղմամբ կարող եք ուղիղ եթերով հետևել ԱՀ համապետական ընտրությունների քվեարկության և հաշվարկի ընթացքին մինչև 48 ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են Ստեփանակերտում և շրջկենտրոններում:
Ուղիղ եթերի հեռարձակումը՝ Արցախի հանրային հեռուստատեսության:
https://www.youtube.com/playlist…

Հիշեցնենք, որ Արցախում այսօր տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են 14 թեկնածու և 12 քաղաքական ուժ։

ԿԸՀ-ում ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու համար հավատարմագրվել էին 963 դիտորդ և ԶԼՄ-ների 231 ներկայացուցիչներ։ 140 դիտորդներ 38 երկրներից և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ փաստացի հնարավորություն չունեն ներկա գտնվելու ընտրություններին:

  • Կիսվել: