ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան երկու ՀԿ-ների բյուջեից հատկացված գումարները ուղղվել են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք բաժանելուն. Աթանեսյան

Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան երկու ՀԿ-ների բյուջեից հատկացված գումարները ուղղվել են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք բաժանելուն. Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Արցախի պատկան մարմիններին:

Ըստ նրա, տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հայաստանյան երկու ՀԿ-ների բյուջեից հատկացված գումարները «դիտորդական» եւ «փորձագիտական» խմբեր կազմավորելու եւ «կատարած աշխատանքի դիմաց վարձատրելու» անվան տակ փաստացի որպես ընտրակաշառք բաժանվել են նախագահի թեկնածուներից մեկի օգտին քվեներ ապահովելու նպատակով:

 «Այդ ՀԿ-ները հաշվետվություն ներկայացրե՞լ են ծախսած գումարների մասին: Արցախի ԱԱԾ-ն պետք է ստուգի՝ որքանո՞վ են հավաստի լուրերը, որ այդ գումարներով երիտ «հեղափոխական» խմբեր են հավաքագրվել, որպեսզի հետընտրական զանգվածային ակցիաներ կազմակերպեն: Արցախի ԿԳ նախարարությունը տեղյա՞կ է լուրերին, որ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում ուսուցիչներին 200 000 դրամ ամսական հավելավճար են բաժանում՝ նրանց ուղղորդելով «հեղափոխական» գործունեության»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: