շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ընտրությունների տվյալների ուշ հրապարակումը ոչ մի մութ կամ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված չէ. Դանիել Իոաննիսյան

Արցախի ընտրությունների տվյալների ուշ հրապարակումը ոչ մի մութ կամ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված չէ. Դանիել Իոաննիսյան

Արցախի ընտրությունների տվյալների ուշ հրապարակումը ոչ մի մութ կամ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեն «Իրազեկ Քաղաքացի» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախում:

Նրա խոսքով, հաշվարկը ընթացել է արդար և թափանցիկ, իսկ դանդաղկոտությունը պայմանավորված է եղել նրանով, որ պետք էր հաշվել համ նախագահական, համ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հանձնաժողովի անդամները չսխալվելու համար ավելի դանդաղ էին իրականացնում հաշվարկը: Բացի դա առաջին անգամ էին ընտրությունները կայանում նոր օրենսգրքով, ինչը հանձնաժողովի անդամների համար հավելյալ բարդություններ է ստեղծել:

Նշենք, որ այս պահին ամփոփված են բոլոր ընտրատեղամասերի արդյունքները բացի Մարտակերտից: Ըստ նախնական արդյունքների մեծ առավելությամբ առաջատարն է «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը, 2 տեղում է արտգործ նախարար Մասիս Մայիլյանը:

Այնուամենայնիվ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Խորհրդարան են անցնում, դարձյալ ըստ նախնական տվյալների, 3 քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքը, նախկին ՊՆ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը և նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը։

Հատկանշական է, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ» կուսակացությունը նախնական տվյալներով խորհրդարան չի անցել։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Մայիլյանը իր ձայների զգալի մասը ստացել է Սամվել Բաբայանի և նրա գլխավորած քաղաքական ուժի աջակցության շնորհիվ։

  • Կիսվել: