կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Մասնավորապես, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի «Բովուրխանի» ոլորաններում, Ստեփանակերտ-Դրմբոն ներպետական ճանապարհի` Վանքի խաչմերուկում,  Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում` տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանի որոշ հատվածներում ևս առկա է մերկասառույց և բուք։
Ճանապարհները բաց են միայն ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ դեպքերն ու դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով` երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: