երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են

Արցախի տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են

Այսօր վաղ առավոտից ՀՀ-ին կապող և միջշրջանային ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակել են իրականացնել աղ ցանելու աշխատանքներ բոլոր ուղղություններով:
 
«Արցախուղի» ընկերության կողմից աշխատանքները կատարվել են, համապատասխանաբար, Ստեփանակերտ-Դրմբոն, Գետավան-Դրմբոն-Մարտունի, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների տարբեր հատվածներում, իսկ «Վահե Կարապետյան» ընկերության կողմից՝ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում։

  • Կիսվել: