ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ստեղծագործական դպրոցներին երաժշտական գործիքներ կնվիրվեն

Արցախի ստեղծագործական դպրոցներին երաժշտական գործիքներ կնվիրվեն

Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը:

Համերգի ավարտին կկայանա  երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:
 
Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին, Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի՝ «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:
Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր:  Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն և ընտրվել էր  երկու դպրոց ՝ Երաժշտական ակադեմիական և Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնք ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:
 
Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները: 
 
«Երեխաներն ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:
 
Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն` տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով:  Համերգի մուտքն անվճար է:
 
Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ և ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:

  • Կիսվել: