շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի սոցիալական պատկերը ներկայացնող աշխատանք կհրապարակվի

Արցախի սոցիալական պատկերը ներկայացնող աշխատանք կհրապարակվի

Տարհանված տնային տնտեսությունների կենսապայմանների ընտրանքային հետազոտությունը 2022թ.-ին կիրականացվեն 12 հարցազրուցավարի կողմից, որոնք ամսական կհետազոտեն 9 տնային տնտեսություն. տարվա բոլոր ամիսների հաշվառմամբ՝ 1296 տնային տնտեսություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԱՀ Վիճակագրության պետական խորհրդի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի նիստի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ հետազոտության անընդհատությունը շատ կարևոր է ցուցանիշների պարբերականության ապահովման համար, իսկ հետազոտությունը բնակչության կենսամակարդակի գնահատման եզակի աղբյուր է:

Բնութագրությունը հասանալի չէ

«2022թ. կամփոփենք 2021թ. իրականացված հետազոտության արդյունքները, կհրապարակվի «Աղքատությունը և սոցիալական պատկերը Արցախի Հանրապետությունում» զեկույցը՝ հայրերեն և անգլերեն տարբերակներով: 2022թվականն արդեն 3-րդ անընդմեջ տարին կլինի, ինչ Արցախում ներդրվել է Աշխատուժի հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս հանրապետության աշխատանքի շուկայի վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների ցանկն ընդլայնել, էապես բարձրացնել նաև հրապարակվող ցուցանիշների արժանահավատությունը, այդ կերպ ներդնել այս տիրույթում միջազգային մեթոդաբանություն: Տարվա ընթացքում կընթանան հետազոտության դաշտային աշխատանքները 5 հարցազրուցավարի կողմից՝ բոլոր ամիսներին ընդգրկելով բոլոր քաղաքային համայնքները և 72 գյուղական համայնք: Միաժամանակ, կամփոփենք 2021թ իրականացված հետազոտության արդյունքները և կհրապարակենք «Աշխատանքի շուկան Արցախի Հանրապետությունում» զեկույցը՝ նաև անգլերեն տարբերակով»,-նշել է Լ. Սողոմոնյանը:

  • Կիսվել: