հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների

Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների

Շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Արցախի կառավարությունը կրկին իր հանձնառությունն է հայտնում խրախուսել և աջակցել բոլոր ընկերություններին և ներդրողներին, ովքեր հետաքրքրված են բաց և արդար մրցակցության, օրինականության և հանրային շահի գերակայության պայմաններում Արցախի ամբողջ տարածքում շարժական և/կամ ֆիքսված կապի ծառայությունների մատուցման գործունեությամբ», - նշվում է նախարարության հաղորդագրությունում:

  • Կիսվել: