շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա

Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա

ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ ԱՄՆ-ում գործող «Angels4Armenia» (Անջելս Ֆոր Արմենիա) հասարակական կազմակերպությունը Արցախի Շախմատի կենտրոնական տանը նվիրաբերել է գույք, իսկ «Հայ Կրթական Հիմնարկության» ներկայացուցիչներ Ալեքս և Ալենուշ Բաղդասարյանների կողմից Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին տրամադրվել է տեխնիկա:

Արցախի Շախմատի կենտրոնական տան տնօրեն Արթուր Ամիյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ստացել են 40 աթոռ և 15 սեղան:

Բնութագրությունը հասանալի չէ

«Բացի «Անջելս Ֆոր Արմենիա» հասարակական կազմակերպության նվիրատվությունից, Հայաստանի Հանրապետության «Բարգաված Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ Երևանի Քաղաքապետարանի ավագանու միջոցով Երևանի Շախմատի Ֆեդերացիայի կողմից 20 հատ ժամացույց է նվիրաբերվել մեր կենտրոնին»,- նշել է Ա. Ամիյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: