Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին միջնորդությունը մերժվել է
Բաքվի դատարանը մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատարանը տվել է ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։
Շինծու գործերով կեղծ ՛՛դատավարության՛՛ հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին։