ուրբաթ, հունվար 22
22 / 1 / 2021
Արցախի քաղաքացիների համար աջակցող միջոցներ ստանալու ընթացակարգը պարզեցվել է

Արցախի քաղաքացիների համար աջակցող միջոցներ ստանալու ընթացակարգը պարզեցվել է

Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա) ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։
 
Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում քաղաքացուն անմիջապես կտրամադրվի անհրաժեշտ միջոցը ձեռք բերելու հավաստագիր։

  • Կիսվել: