ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ՊԲ-ն և ռուս խաղաղապահները լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում սահմանամերձ գյուղերի անվտանգության բարձրացման ուղղությամբ

Արցախի ՊԲ-ն և ռուս խաղաղապահները լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում սահմանամերձ գյուղերի անվտանգության բարձրացման ուղղությամբ

Այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
 

Ինչպես հայտնում են Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմից, այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

"Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ",- նշվում է հաղորդագրութնա մեջ։

  • Կիսվել: