կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի պատմությունը շարունակվում է, և մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ապագան․ Դավիթ Բաբայան

Արցախի պատմությունը շարունակվում է, և մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ապագան․ Դավիթ Բաբայան

Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պահպանողական կուսակցությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

"Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Այս տարի յուրովի ենք հիշում այդ օրը, մեր պետականաշինության բոլոր տարիները, հաղթանակները, օրհասական պահերն ու դժվարությունները: Այս ծանր վիճակից դուրս գալու համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել, ինքնամաքրվել, ամրապնդել մեր հավատքը, պայքարել արդարության համար:

Այս պարզ, բայց և միաժամանակ բարդ գործընթացը մեզնից յուրաքանչյուրիցս պահանջում է հավատարմություն ազգային ու համամարդկային արժեքներին, լավատեսություն, արհեստավարժություն, բարոյական բարձր որակներ: Արցախի պատմությունը շարունակվում է, և մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ապագան: Եթե կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել, ապա կհասնենք մեր նպատակներին և կունենանք հուսալի ապագա: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸԶ":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: