կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արցախի պաշտոնյաների հետ կապը միշտ էլ եղել է»․ սոցապնախարարը՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպելու մասին

«Արցախի պաշտոնյաների հետ կապը միշտ էլ եղել է»․ սոցապնախարարը՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպելու մասին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է Արցախի կառավարության անդամների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ավարտից հետո, ասաց ինքը՝ Մկրտչյանը:

«Տեղահանման առաջին օրերից սկսած կտրված չենք եղել իրականությունից, գրասենյակներում նստած չենք եղել, մինչեւ ուշ գիշեր իրենց հետ միասին ամենատարբեր խնդիրները լսելով փորձել ենք ծրագրեր ներկայացնել։ Մեր հանդիպումները եւ՛ ոչ ֆորմալ, եւ ֆորմալ ձեւաչափով շարունակվում են։ Հանդիպումներ լինում են եւ՛ Սոցապ նախարարի եւ ԱԺ տարբեր պաշտոնյաների հետ, կապը միշտ էլ եղել, եւ հիմա էլ ունենք ընկերական շատ ջերմ հարաբերություններ, նաեւ իրենց կարծիքն ենք մենք հաշվի առնում տարբեր ծրագրեր մշակելիս»,- նշեց նախարարը։

Հարցին՝ արդյոք ինքն արդյունավե՞տ է գնահատում իր աշխատանքը, Մկրտչյանն ասաց․ «Ճիշտ չի լինի,որ սեփական աշխատանքի վերաբերակ կարծիք հայտնեմ։ Այդ գնահատականը պետտք է տա մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ գնահատելով իրենց ուղղված տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ԼՂ մեր հայրենակիցներին մատուցվող ամենատարբեր մատուցվող ծառայություններ»։

Անդրադառնալով իրեն նախարարի պաշտոնից հեռացնելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Մկրտչյանն ասաց․ «Տեղյակ չեմ, որ նման ցանկություն կա»։

 

  • Կիսվել: