շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը։
 
«Արցախի ներքին գործերի նախարարությունն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունը երկրի ներքին անվտանգության ապահովումն է։ Նախարարությունն ընդգրկված չէ քաղաքական որևէ գործընթացում»,-ընդգծեց Թադևոսյանը:

  • Կիսվել: