ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ներդրումային հիմնադրամը հայտնում է իր կողմից իրականացված աշխատանքների մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում

Արցախի ներդրումային հիմնադրամը հայտնում է իր կողմից իրականացված աշխատանքների մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում

Կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակով պայմանավորված, Արցախի ներդրումային հիմնադրամը հայտնում է, որ իր կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Ընդունվել է որոշում, որի համաձայն շահառուների կողմից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020թ․ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չեն համարվելու ժամկետանց և չեն հաշվարկվելու տուժանքներ: Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա:

Անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին կտրամադրվի համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման (մարումների հետաձգման) համար:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում են հետևյալ աշխատանքները.
Մինչև 2020թ․ ապրիլի 16-ը դադարեցվել է հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուներից նոր հայտերի ընդունման և վերահսկողության բաժնի աշխատողների կողմից փաստացի այցելությունների գործընթացները:

Հիմնադրամի տարածքում ապահով աշխատանքի կազմակերպման համար գրասենյակի տարածքը պարբերաբար օդափոխվում և ախտահանվում է հատուկ միջոցներով, աշխատողների և հաճախորդների համար ապահովվում է պաշտպանիչ դիմակներ կրելու հնարավորություն, աշխատակիցների և հաճախորդների համար ձեռքերի ախտահանման համար տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահմանափակվել է հաճախորդների մուտքը տարածք:

Հիմնադրամի աշխատակիցների մի մասի (նախադպրոցական ու դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող) համար ապահովվել է աշխատանքների հեռավար իրականացման հնարավորություն:

Տեղադրվել և թեստավորվում է տեսախորհրդակցությունների անցկացման համակարգ:
Մշակվում է էլեկտրոնային հայտերի ընդունման և հեռավար խոհրդատվությունների համակարգի ներդրման մեխանիզմ:

 

  • Կիսվել: