Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հաջորդ շինծու դատավարությունը՝ փետրվարի 18-ին
Բաքվում շարունակվում է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսի ժամանակ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 1992-2023 թվականներին Ադրբեջանին իբրև թե հասցվել է մոտ 21 մլրդ մանաթի վնաս։
Նշվում է նաև, որ հաջորդ դատական ֆարսը նշանակված է փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: