հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահը ներկա գտնվել  ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների նակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի նախագահը ներկա գտնվել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների նակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին  այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին IinfoPort.am-ին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: