երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի նախագահը պատասխանեց Ալիևին. Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց արդյունքները Ադրբեջանի համար կլինեն ավելի անդառնալի, քան 90-ականների սկզբին

Արցախի նախագահը պատասխանեց Ալիևին. Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց արդյունքները Ադրբեջանի համար կլինեն ավելի անդառնալի, քան 90-ականների սկզբին

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի ռազմատենչ հոխորտանքներին:

Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց Հարությունյանը, Արցախը պատրաստ է պատերազմի, բայց արդյունքները Ադրբեջանի համար կլինեն ավելի անդառնալի, քան 90-ականների սկզբին: “Ուժի լեզվով չփորձեք խոսել մեզ հետ, արդյունքները ձեզ համար կլինեն աղետալի: Բայց մենք պատրաստ ենք հարցի խաղաղ և տրամաբանական լուծմանը, նաև փուլային լուծմանը, բայց հետևյալ հերթականությամբ` Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության ստեղծված երաշխիքների ընդունում, և ապա միայն հետագա բանակցություններ: Այլ տարբերակ լինել չի կարող”,- հավաստեց ԱՀ նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: