երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահը մասնակցել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի Խորհրդի նիստին

Արցախի նախագահը մասնակցել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի Խորհրդի նիստին

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ՝ Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նիստին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՝ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը՝ կից հրապարակելով նկարներ։

«Այսօր մենք պատիվ ունեցանք ողջունել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա մեզ պատմեց շարունակվող պատերազմի և իր տառապյալ ժողովրդի կյանքի եղելությունը։ Բուշ դյու Ռոն նահանգը ամբողջովին սատարում է հայերին։ Մենք շարունակում ենք դիվանագիտական ճնշումը՝ Ադրբեջանը ամբողջովին մեղավոր է ռազմական հանցագործությունների մեջ։ Եկեք աչք չփակենք և չաջակցենք հայերի վրա հարձակվողներին»,- ասել է Վասալը։

Նշենք, որ այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում, Ազգային Ժողովում, հայ համայնքի ներկայացուցիչների, Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի, ինչպես նաև Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ։

Նա նաև հանդես է եկել ծավալուն ասուլիսով ֆրանսիական առաջատար ԶԼՄ-երի առջև, ինչպես նաև առանձին հարցազրույցներ տվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: