հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակին

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել և  մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ 

Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

  • Կիսվել: