երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:

  • Կիսվել: