երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության՝ Արցախում ծավալած մարզական գործունեության անհրաժեշտությունը և հետպատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության կողքին գտնվելու հանգամանքը:

Ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանուն Արցախի վերազարթոնքի, բացի սպորտից, ֆեդերացիայի անդամները պատրաստ են տարբեր ոլորտներում ևս աջակցություն ցուցաբերելու:

 

 

  • Կիսվել: