չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: