շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Կարմիր Շուկա ավանի հանձնման մասին լուրերը

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Կարմիր Շուկա ավանի հանձնման մասին լուրերը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե իբր ԱՀ նախագահը, ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ մեկնել է Կարմիր Շուկա ավան, այնտեղից ԱՀ Պաշտպանության բանակի անցակետերը հանելու, ճանապարհը և ավանը ադրբեջանական կողմին հանձնելու նպատակով։

“Այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն, թե Արցախի նախագահը, թե ես նրա անունից բազմիցս հերքել ենք Կարմիր Շուկայի շուրջ պարբերաբար արծարծվող ստահոդ լուրերը»,- այս  մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Ավանեսյանը՝ հիշեցնելով ԱՀ նախագահի Կարմիր Շուկայի մասին արած վերջին հայտարարությունը։

Հիշեցնենք, որ օրերս Մարտունու տարածաշրջան կատարած այցի ժամանակ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Կարմիր Շուկայի շուրջ պարբերաբար պտտվող լուրերին, ընդգծել է, որ չնայած թշնամու նկրտումներին գյուղի նկատմամբ հայկական կողմը չի համաձայնվել որևէ զիջողության այդ ուղղությամբ, գյուղը եղել է և կմնա հայկական։ Ավելին Հարությունյանը ընդգծել է, որ Կարմիր Շուկայում պետք է կառուցվի 150 նոր տուն։

  • Կիսվել: