ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 165 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 165 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին ապրիլի 25-29-ը գրանցվել է 165 զանգ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
 
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:
 
Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 66 հետզանգ՝ իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
 
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374 47 119 119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։
 
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

  • Կիսվել: