հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի նախագահական ընտրությունների առաջատարը ժ. 23:00-ի դրությամբ Արայիկ Հարությունյանն է 12451 ձայնով

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարը ժ. 23:00-ի դրությամբ Արայիկ Հարությունյանն է 12451 ձայնով

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարը ժ. 23:00-ի դրությամբ «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանն է 12451 ձայնով: Արտգործ նախարար Մասիս Մայիլյանը հավաքել է 5587 ձայն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը` 3040: Ճարտարում Արայիկ Հարությունյանը հավաքել է – 1210 ձայն, Մասիս Մայիլյանը – 470, Վիտալի Բալասանյանը – 155: Հադրութում Արայիկ Հարությունյանը հավաքել է 782 ձայն, Մասիս Մայիլյան – 367, Վիտալի Բալասանյան,– 193:

Նշենք, որ Հադրութի քաղաքապետը Մայիլյանի դաշնակիցն է, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում հակաքարոզչություն էր տանում Արայիկ Հարությունյանի դեմ: Ի դեպ ծնունդով Հադրութից է նաև նախագահի թեկնածու Վահան Բադասյանը: Հիշեցնենք, որ արդեն կան Ասկերանի տվյալները, որը ի դեպ Վիտալի Բալասանյանի ծննդավայրն է:

Այստեղ Արայիկ Հարությունյանը հավաքել է 575 ձայն, Վիտալի Բալասանյանը – 452, արտգործ նախարար Մասիս Մայիլյան -162: InfoPort-ին հայնտնի են դարձել նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի տվյալները:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Արայիկ Հարությունյան – 186 ձայն, Մասիս Մայիլյան - 93, Բալասանյան - 46 , ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան - 8, «Դաշնակցության» թեկնածու Դավիթ Իշխանյան - 4, Վահան Բադասյան – 1:

  • Կիսվել: