կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նախագահը կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները. ԱՀ ՏՇ

Արցախի նախագահը կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները. ԱՀ ՏՇ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

՛՛Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: