երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախի ՄԻՊ-ը փակ հանդիպում կունենա Երևանում

Արցախի ՄԻՊ-ը փակ հանդիպում կունենա Երևանում

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆբ-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև․
 
ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,
Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:
 
Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։
 
Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:
 
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:
Հ․Գ․ Խնդրում եմ հանդիպմանը գալ դիմակներով։

  • Կիսվել: