կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամ ուսանողներին

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամ ուսանողներին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի և «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ, https://cftjustice.org/ ) կազմակերպության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում հանդիպել է փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին, որոնք այս օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները։

CFTJ- ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:

CFTJ-ի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձան:

  • Կիսվել: