հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել

Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել

Արցախում հերթերում ուշագնացության դեպքերն ավելանում են։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
 
Շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված ամենաբարդ հումանիտար ճգնաժամի պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակությամբ սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության իրեր ստանալու համար:
 
«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– գրում է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը:
Ստեփանյանը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հերթում մարդ է ուշագնաց եկել, հավաքվածները փորձում են օգնություն ցուցաբերել նրան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: