շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները հերթական շրջայցն են ունեցել քրեակատարողական վարչությունում

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները հերթական շրջայցն են ունեցել քրեակատարողական վարչությունում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ահազանգի հիման վրա, սեպտեմբերի 25-ին չհայտարարված այց են ունեցել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում ու քննչական մեկուսարանում և հանդիպումներ ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում բարձրաձայնվել են քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման վրա: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում ընթացքավորելու է բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ու երաշխավորման ուղղությամբ:

  • Կիսվել: