հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա. Արամ Առաջին

Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա. Արամ Առաջին

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա:

Այսպիսին է Արամ Ա-ի արձագանքը Արցախի դեմ Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը տեղիք տա մտածելու ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա՛՛:

Արամ Առաջինը մեծապես կարևորել է ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադարի հաստատումն ու  քաղաքական բանակցությունների վերսկսումը:

՛՛Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները՛՛,-ասել է նա:

Կաթողիկոսը ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղերձ է հղել, որտեղ նշել է, որ անհրաժեշտ է զինադադարի ամրապնդումից հետո Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերի ղեկավարների, հոգևոր առաջնորդների և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնել և քննարկել իրավիճակն ու հետագա զարգացումները:

  • Կիսվել: