շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի մի շարք համայնքներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Արցախի մի շարք համայնքներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Ծառահատում կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 11-ին` ժամը 10:30-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հոսանքազրկվելու են Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, Մսմնա, Կավահան , Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն համայնքները։

Այս մասին տեղեկացնում ենք <<Արցախէներգո» ՓԲԸ-ից։ Աղբյուրը հավելում է, որ նույն նպատակով ապրիլի 11-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, հոսանքազրկվելու են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Քյաթուկ, Վարդաձոր, Արանզամին, Սառնաղբյուր, Դահրազ համայնքները, իսկ նույն օրը` ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն՝ Սարուշեն համայնքը: Ընկերությունը պատճառվող անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։

  • Կիսվել: