ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի մի շարք դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել

Արցախի մի շարք դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել

Արցախի Հանրապետության մի շարք Երկարօրյա դպրոցներում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել են արևային ջերմատաքացուցիչներ:

 Նախաձեռնության պատվիրատուն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

«Արևային ջերմատաքացուցիչներ են տեղադրվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա, Սոս, Քերթ, Բերդաշեն, Աշան, Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Չափար, Ասկերանի շրջանի Խրամորթ, Աստղաշեն, Պատարա և Շուշիի շրջանի Եղցահող գյուղերում գործող Երկարօրյա դպրոցներում։ Նախատեսվում է նաև արևային կայանների տեղադրում. ծրագիրը ներկայումս քննարկման փուլում է գտնվում։ Պատերազմի հետևանքով Արցախի էներգահամակարգը մեծ կորուստներ կրեց, այդ իսկ պատճառով նախաձեռնության նպատակը երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումն է»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:

  • Կիսվել: