հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի Մարտունու բնակիչը նոյեմբերի 30-ին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, մի քանի օր անց սպանված վերադարձվել

Արցախի Մարտունու բնակիչը նոյեմբերի 30-ին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, մի քանի օր անց սպանված վերադարձվել

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ մի քանի օր անց սպանված վերադարձվել է Կարմիր խաչի միջոցով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Նա մոլորվել է նոյոմբերի 30-ին, երեկոյան 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մի քանի օր հետո ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջոցով դին հանձնվել է, հուղարկավարությունը 3-4 օր առաջ է եղել։ Ողջ-առողջ գնացել է, գերեվարվել, հետո դին են բերել»,-ասաց նա։

Արարատ Խաչատրյանն ամուսնացած էր եղել, ունի երեք երեխա։

  • Կիսվել: