շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը․ մանրամասներ

Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը․ մանրամասներ

Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը Ստեփանակերտից։

Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:

Դրանից հետո, մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:

Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։

Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

Հիշեցնենք` ավելի վաղ այս միջադեպի մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները:

 

 

  • Կիսվել: