չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի ԿԸՀ նախագահն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի դիտորդական պատվիրակությանը

Արցախի ԿԸՀ նախագահն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի դիտորդական պատվիրակությանը

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը մարտի 30-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախի մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը, տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ:

 

  • Կիսվել: