շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ԿԸՀ-ն վերահսկիչ-վերստուգիչ նորաստեղծ ծառայության ղեկավար է ընտրել

Արցախի ԿԸՀ-ն վերահսկիչ-վերստուգիչ նորաստեղծ ծառայության ղեկավար է ընտրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հինգ տարի ժամկետով վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է ընտրել Գառնիկ Ավանեսյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, հիմք ընդունելով ԱՀ Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

«ԿԸՀ հունվարի 16-ի որոշմամբ սահմանվել են ծառայությանը վերաբերող կարգը և գործառույթները: Ծառայության ղեկավարի ընտրման համար կան հստակ պահանջներ, այդ թվում՝ անկուսակցական լինելու հանգամանքը և վճարովի այլ աշխատանքով չզբաղվելու հարցը»,- նշել է Ս. Արզումանյանը:

  • Կիսվել: