ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց  ընտրությունների արդյունքները․ Արայիկ Հարությունյանը ստացել է 88% ձայն

Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների արդյունքները․ Արայիկ Հարությունյանը ստացել է 88% ձայն

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Այս մասին, ամփոփելով ընտրությունների արդյունքներն, ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Ըստ հրապարակված տվյալների՝  Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 հազար 860 ընտրող կամ ընտրողների 88%-ը, իսկ Մասիս Մայիլյանի օգտին՝ 5428 ընտրող կամ ընտրողների 12%-ը:

ԿԸՀ նախագահը  նաև նշեց, որ Արայիկ Հարությունյանը 3784 ձայնով գերազանցել է իր նախկին ցուցանիշը: 

Ընդհանուր առմամբ, քվեարկության մասնակիցների թիվը կազմում է 47 հազար 165 կամ 45%: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 1876 կամ 3.97 %: ԿԸՀ նախագահի խոսքով՝ Արցախում կայացած այս ընտրություններն առանձնացան նաև այն իրողությամբ, որ անցկացվել են ոչ սովորական, մասնավորապես՝ աշխարհը պատուհասած նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում:

Ս. Արզումանյանը նշել է, որ ԱՀ Նախագահ ընտրվելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 21-ին:

 

 

  • Կիսվել: